2014 թ.-ի հուլիսի 15-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Նիստը ղեկավարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը:
Աշխատանքային խմբի անդամներին ներկայացվել է ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրի նախագծի վերախմբագրված տարբերակը: Այն ներառում է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից առաջադրված 11 հանձնառություն:
Խմբի անդամներին նաև տրվել են պարզաբանումներ, թե ինչ սկզբուքով կամ ինչու նախկինում կառավարությանը ներկայացված 40-ից ավելի առաջարկները չեն ներառվել Գործողությունների ծրագրում:
Աշխատանքային խմբի անդամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց կարծիքներն են հայտնել Նախագծի վերաբերյալ: Ամփոփելով նիստը՝ որոշվել է մինչև հաջորդ շաբաթ ավարտին հասցնել Նախագծի խմբագրական աշխատանքները և ներկայացնել հաստատման: