2014թ. հուլիսի 9-ին Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը հանդիպեց Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն Թամար Գվարամաձեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց կազմակերպությունների գործունեությունը և քննարկվել հետագա համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Լոռու մասնաճյուղի ղեկավար Արթուր Սյուքիասյանը և Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ընտրական ծրագրերի ղեկավար Իրմա Պավլիաշվիլին:
Աղբյուրը՝ ayla.am