2014 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը հանդիպեց Բրիտանահայ իրավաբանների ասոցիացիայի համակարգող, քարտուղար Թենի Շահիանին և նույն ասոցիացիայի անդամ, փաստաբան Օշին Շահիանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկող հետաքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ համատեղ ծրագրեր իրականացնելու և միջոցառումներ կազմակերպելու նպատակով:
Նշենք նաև, որ ՀԵԻԱ-ն նախկինում ևս ունեցել է համագործակցության հաջող փորձ Բրիտանահայ իրավաբանների ասոցիացիայի հետ: Աղբյուրը՝ ayla.am