«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Իրավաբան ուսանողների բաժանմունքը (ԻՈՒԲ) կոչված է իրավաբան ուսանողների շրջանում մասնագիտական վերլուծական մտածողության, կարծիքների, տեսակետների, հստակ դիրքորոշման անկաշկանդ և ազատ փոխանակման կարողությունների ձևավորմանը: ԻՈՒԲ-ի նպատակներն են իրավաբան ուսանողների մասնագիտական և հարակից հմտությունների զարգացմանը նպաստելը և այլն:
Այսօր` ՀՀ Սահմանդրության օրվա առթիվ, ԻՈՒԲ-ը, հավատարիմ մնալով իր ավանդույթներին, հերթական անգամ կազմակերպեց միջոցառում` միտված հասարակության շրջանում սահմանադրական բարեփոխումների ծրագրի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը: ԻՈՒԲ-ի անդամները Երևանի կենտրոնում պատահականության սկզբունքով 100 քաղաքացիների շրջանում իրականացրեցին հարցում, որի արդյունքները ներկայացված են ստորև:
Բացի վերոնշյալից, անցորդները պատասխանել են նաև այն հարցին, թե ինչը կխոչընդոտեր իրենց արդար և անկողմնակալ որոշում կայացնելուն երդվյալ ատենակալ լինելու դեպքում: Պատասխաններն առավել քան սպասված էին. հարցվածների մեծ մասը նշել է, որ հնարավոր խոչընդոտ կարող է հանդիսանալ ճնշումը, կոռուպցիան կամ ծանոթ-բարեկամ հարաբերությունները, սակայն գովելի է այն, որ մի ստվար զանգված համոզված էր, որ իրեն ոչինչ չի խանգարի արդար որոշում կայացնել:
Մեծ ափսոսանքով ենք նշում նաև այն, որ հարցվածների մեծ մասը իրենց գիտելիքի պակասը և անտեղյակությունը փորձում էր քողարկել անտարբերությամբ: Հնչեցին նաև զավեշտալի պատասխաններ:
Հարցմանը մասնակցեցին 14-ից 72 տարեկան տարբեր մասնագիտության և սեռի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ արդյունքները գնահատում ենք մտահոգիչ, քանի որ մեծ է անտեղյակության մակարդակը Սահմանդրական բարեփոխումների ծրագրից և հարկ կա միջոցներ ձեռնարկել հասարակությանը սահմանադրական բարեփոխումների ծրագրին հաղորդակից դարձնելու համար, ինչին իր ներդրումն ունեցավ նաև ԻՈՒԲ-ը` հիմք դնելով Սահմանդրական բարեփոխումների ծրագրի իրազեկման միջոցառումներին:
ԻՈՒԲ-ը շնորհավորում է ՀՀ քաղաքացիներին ՀՀ Սահմանդրության օրվա կապակցությամբ:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունք