«Մուտքի արտոնագրի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի վերաբերյալ» քննարկում Գյումրիում

2014թ. հունիսի 27-ին Գյումրիում «Գլոբալիզացիայի և տարածքաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» կողմից անցկացվեց սեմինար քննարկում «Մուտքի արտոնագրի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի վերաբերյալ» թեմայով:

Վերջինիս նպատակն էր Գյումրիում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներին ու հասարակության լայն զանգվածներին տեղեկություններ տրամադրել «ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերում Հայաստանի քաղաքացիական հասարակության իրազեկության բարձրացմանն ուղղված նախագծի ներկայացման» և «Մուտքի արտոնագրի դյուրացման հանաձայնագիր Հայաստանի հետ. դրա նշանակությունը գործնականում» ծրագրերի մասին:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին վիզա տրամադրելու մերժման հիմնական պատճառները և դրանց լուծման հնարավոր ընթացակարգերը::

Հանդիպմանը մասնակցում էին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղի կամավորներ՝ Քրիստինե Գասպարյանը և Քրիստինե Կոճիբրոյանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյումրիում գործող այլ ՀԿ-ների ներկայացուցիչներ: