ՀԵԻԱ վարչության անդամ Մարատ Ատովմյանը` Ղրղզստանում կազմակերպված սեմինարին՝ որպես միջազգային փորձագետ

«Չոլպան ատա» ռեզիդենցիայում տեղի ունեցավ «Բարեխիղճ վարքագծի ձևավորումը որպես կոռուպցիային հակազդեցության մեխանիզմ» թեմայով սեմինար, որին մասնակցում էին Ղրղզստանի և Ռուսաստանի տարբեր բուհ-երի մոտ 28 ներկայացուցիչներ: Սեմինարին՝ որպես միջազգային փորձագետ, կոռուպցիային և բարեխղճությանը վերաբերող թեմաներով դասախոսեց ՀԵԻԱ վարչության անդամ, Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանը:

Հունիսի 9-ին Մարատ Ատովմյանը կոռուպցիային, լավ կառավարմանը և բարեխղճությանը վերաբերող թեմայով դասախոսություն է կարդացել նաև Ղրղզստանի ազգային համալսարանի իրավաբանական ինստիտուտի մոտ 25 ուսանողների և դասախոսների համար: Մարատ Ատովմյանն արժանացել է իրավաբանական ինստիտուտի շնորհակալագրի և հուշանվերի:

ayla.am