Եռօրյա հակակոռուպցիոն ուսուցում Շիրակի մարզի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար: Կազմակերպիչը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան է և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը`Եվրոմիության կողմից ֆինանասավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրիշրջանակներում:
«Այս ուսուցումների ընթացքում, բնականաբար, նոր հմտություններ, նոր գիտելիքներ ձեռք կբերեք»,- ասաց Հայաստանիերիտասարդ իրավաբանների ասոցիացիա «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավարԿարեն Զադոյանը:
Ուսուցման ծրագրում կարելի է գտնել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում բավականին շատ հարցերիպատասխաններ: Թեման քննարկելիս մասնակիցները շատ ակտիվ են: Պայքարի հարցում կարևորում են միասնությունը:
«Ծրագրի շրջանակներում մենք բազմիցս ականատես ենք եղել խնդիրների, որոնք կարելի է լուծել համատեղ ուժերով» ,-նշեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի Գայանե Գևորգյանը:
«Այսօր Հայաստանում կոռուպցիոն դրսևորումներ գրեթե բոլոր համակարգերում կա: Եթե բնակիչները, մարդիկ,հանրությունը, հասարակությունը միահամուռ լինի և միասնական ուժերով պայքարի, հաջողության կհասնի»,- կարծում էԳյումրում «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպության նախագահ Վեհանուշ Հովհաննիսյանը:
Եռօրյա ուսուցման օրակարգում լավ/բարեխիղճ կառավարման սկզբունքներն են, կոռուպցիա հասկացությունը,զարգացման պատմությունը, առաջացման պատճառները և այլն: Մասնակիցները ծանոթացան հակակոռուպցիոնհանրային մոնիթորինգի հասկացությանը, մեթոդաբանությանը, միջազգային փորձին: Քննարկեցին Կառավարությանծրագիրը և Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը, հակակոռուպցիոնկոալիցիաներ ստեղծելու միջազգային փորձն ու մեխանիզմները, կատարեցինք գործնական աշխատանքներ:Տեղեկատվություն ստանալու մեխանիզմներն ու աղբյուրները, ինչպես նաև լրագրողական հետաքննությանիրականացման կարգն ու առանձնահատկությունները ևս ուսուցման օրակարգում էին:
«Եթե պատասխանատվության ենթարկվեն որոշակի անձնանց, բնականաբար, գոնե որոշակի չափով կնվազիկոռուպցիայի դրսևորումները մեր երկրում,- նշեց «Կանթեղ» Գյումրու Մանկապատանեկան ՀԿ-ի հիմնադիր նախագահԱրմեն Գաբրիելյանը:
«Լոգոս» երիտասարդական հասարակական կազմակերպություն նախագահ Արա Մելիքջանյանն էլ վստահ է . «Իշխանության վերին օղակների պատրաստակամությունը շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի գործում»:
«Ինձ թվում է մենք անպայման պետք է աշխատենք նրանց հետ, վեր հանենք Հայաստանի Հանրապետությունումկոռուպցիայի դեմ պայքարում ցավոտ կետերը և գտնենք ընդհանուր ճանապարհներ այս ցավոտ խնդիրը լուծելուհամար»,- ասաց Գյումրու երիտասարդ կանանց քրիստոնեական «Ֆլորա» ասոցիացիայի նախագահ ՍվետլանաՄկրտչյանը:
Ուսուցումը հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մասնակցել հանրային վերահսկողությանարդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերիիրականացման նպատակով տրամադրվող փոքր դրամաշնորհների մրցույթին: