Եվրոպական իրավունքի ամառային դպրոցին կարող են դիմել Եվրոպական իրավունքով հետաքրքրված երիտասարդ իրավաբանները, Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների երրորդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրոսական ծրագրերով սովորող ուսանողները:
Ցանկացողները պետք է ուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ հետևյալ հասցեով [email protected]:
ԵԻԱԴ-ին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել`
- Սահմանված ձևի լրացված դիմումը:
- Ինքնակենսագրություն (CV) հայերեն:
- Հետաքրքրության նամակ, մինչև 300 բառ (ներկայանելով ձեր նախկին փորձառնությունը, ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել ԵԻԱԴ-ին և ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵԻԱԴ-ից):
- Ուսանողական տոմսերի, դիպլոմների պատճեները:
- Անձնագրի պատճեն:
ԵԻԱԴ-ը անցկացվելու է 2014 թվականի հուլիսի 14-18-ը ներառյալ, Աղվերանում «Արթուր Ռեզորթ» հյուրանոցային համալիրում:
Կազմակերպիչները հոգում են մասնակիցների՝
- Ճանապարհածախսը Երևանից դեպի Աղվերան, և Աղվերանից վերադարձ դեպի Երևան:
- Հյուրանոցում ապրելու ծախսերը:
- 3 անգամյա սնունդը /նախաճաշ, ճաշ, ընթրիք/:
- Դասընթացի հետ կապված նյութերը:
Հայտերն ընդունվում են մինչև 2014 թվականի հունիսի 30-ը:
Մասնակիցների ընտրությունը մրցութային հիմունքներով է: Միայն երկրորդ՝ բանավոր փուլ անցած մասնակիցները կարող են հավակնել մասնակցելու ԵԻԱԴ-ին: Երկրորդ փուլը անցկացվելու է բանավոր՝ հարցազրույցի տեսքով:
Մրցույթն անցած մասնակիցներից, անհրաժեշտության դեպքում, կազմակերպիչները կարող են պահանջել նախկինում ուղարկված փաստաթղթերի բնօրինակները:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 54-01-99, 58-02-99, կամ այցելել https://lawfoundation.am ինտերնետային կայքը:
Եվրոպական դպրոցի կազմակերպիչներն են՝
Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամը, Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:
Դիմումի ձևը հասանելի է այստեղ:
2013 թվականի Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի ամփոփմանը կարող եք ծանոթանալ այստեղ: