ՀԵԻԱ-ի ներկայացուցիչները` Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթվա ամփոփիչ միջոցառմանը

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչներն այսօր` մայիսի 24-ին, մասնակցել են Երևանի Ազատության հրապարակում Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթվա ամփոփիչ միջոցառման շրջանակում կազմակերպված տեղեկատվական ցուցահանդեսին:

Նրանք ցուցահանդեսը դիտելու եկած անձանց ներկայացրել են Հայաստանում ԵՄ օժանդակությամբ իրակացրած և իրականցնող ծրագրերը, բաժանել տեղեկատվական թերթիկներ:

Ազատության հրապարակում այսօր ելույթ է ունեցել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Եվրոպայի օրվա տոնակատարությունը ամենամյա առիթ է զանազան միջոցառումների ընթացքում Հայաստանի հասարակությանը ներկայացնելու Եվրոպայի մշակութային բազմազանությունը, նորարար մոտեցումները, ԵՄ-Հայաստան հարաբերությունները:

Նրանք ցուցահանդեսը դիտելու եկած անձանց ներկայացրել են Հայաստանում ԵՄ օժանդակությամբ իրակացրած և այս պահին ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում ծրագիրը, բաժանել տեղեկատվական թերթիկներ:

ayla.am