Համացանցում հայտնված՝ ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար, ՀԵԻԱ անդամ Արշավիր Խալափյանի հնարավոր մասնակցությամբ տեսանյութն ուսումնասիրելու նպատակով «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության 14.05.2014 թ.-ի վարչության արտահերթ նիստում ձևավորված ժամանակավոր աշխատանքային խումբը ներկայացրել է իր առաջարկությունները՝ հիմք ընդունելով նաև Ա. Խալափյանի կողմից 15.05.2014 թ.-ին ՀԵԻԱ վարչությանը և ՀԵԻԱ նախագահին ներկայացրած դիմումը:
Ա. Խալափյանը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այն հանգամանքը, որ նա որպես անհատ քաղաքացի է հանդես եկել, նպատակ ունենալով ՀԵԻԱ-ին զերծ պահել հնարավոր շահարկումներից և իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իրականացնելու համար, խնդրել է ժամանակավորապես դադարեցնել իր՝ որպես ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի ղեկավարի լիազորությունները և ՀԿ-ին անդամությունը:
Հիմք ընդունելով աշխատանքային խմբի կողմից ներկայացված ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև Ա. Խալափյանի դիմումը, ՀԵԻԱ վարչությունը 15.05.2014 թ.-ին հրավիրված իր արտահերթ նիստում ընդունված որոշմամբ ժամանակավորապես դադարեցրել է Ա. Խալափյանի՝ ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի ղեկավարի լիազորությունները, իսկ ՀԵԻԱ նախագահը իր որոշմամբ ժամանակավորապես դադարեցրել է Ա. Խալափյանի անդամությունը ՀԵԻԱ-ին:
ՀԵԻԱ վարչություն