Ապրիլի 28-ին ՀԵԻԱ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղը հյուրընկալեց ԵՄ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին:
Միջոցառման շրջանակներում ԵՄ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները հանդիպեցին Գեղարքունիքի մարզի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ԶԼՄ-ների հետ:
Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար, դոկտոր Դիրկ Լորենցը հանդիպման ընթացքում ընդգծեց Գեղարքունիքի մարզում ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին ԵՄ-ի կողմից ֆինանսական օգնություն տրամադրելու կարևորությունը` որոնք ուղղված են նշված կազմակերպությունների կարողությունների զարգացմանն ու հզորցմանը:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ակտիվ քննարկում ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և ԵՄ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների մրջև: