Ինչպե՞ս է պետությունն աջակցում փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպիսի՞ն են ՓՄՁ-ի իրավական պայմանները,ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում: Այս և այլ հարցերի պատասխանները փոքր և միջին ձեռնարկատերերըկստանան եռօրյա սեմինարի ժամանակ: Այն կազմակերպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Հայաստանի երիտասարդիրավաբանների ասոցիացիայի և Տնտեսական լրագրողների ակումբի հետ համագործակցությամբ:
Հիմնադրամն արդեն 4 տարի Հայաստանում սոցիալ-տնտեսական շուկայական հարաբերությունների զարգացմանը նվիրվածմիջոցառումներ է իրականացնում` համագործակցելով նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ:
«Որպես թիրախային խմբեր` փոքր և միջին ձեռնարկատերերի ենք ընտրել ոչ միայն Երևանից, այլ նաև մարզերից: Կարևորում ենք նաևմարզերում իրազեկության մակարդակի բարձրացումը, քանի որ շատերը կան, որ տեղեկացված չեն իրենց իրավունքների մասին, իրենցպարտականությունների մասին, այն հարկային արտոնությունների մասին, որոնք իրենց տրվում են»,- ասաց Կոնրադ Ադենաուերհիմնադրամի երևանյան գրասենյակի նախագծի ղեկավար Լիաննա Մարուքյանը:
«Շատ կարևոր է, որ այս միջոցառումը հնարավորություն է տալու ինչպես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին վեր հանել այդոլորտի խնդիրները, այնպես էլ տեսնել, թե պետական աջակցության ինչ ծրագրեր կան, այդ թվում` օրենսդրական բարեփոխումների,իրավական և ֆինանսական աջակցության, որովհետև այս բոլոր ուժերը համատեղելով է հնարավոր հաջողության հասնել»,- հայտնեցՀայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Եռօրյա սեմինարի վերջին օրը փոքր և միջին ձեռնարկատերերը կայցելեն Աբովյան քաղաքում գտնվող մի ձեռնարկություն ևկծանոթանան բիզնեսի հաջող կառավարման օրինակի:
Հիշեցնենք, որ 2012 թվականին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ու Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան կազմակերպել էին աշխատանքային իրավունքի պաշտպանությունը Հայաստանում թեմայով երկօրյա սեմինար: