Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, կարևորելով երկրում փաստաբանության ինստիտուտի և անվճար իրավաբանական խորհրդատվական և տեղեկատվական կենտրոնների զարգացման անհրաժեշտությունը, հանրային պատշպանի գրասենյակի կայացման և հզորացման համար հանդես է եկել է օրենսդրական բարեփոխումների առաջարկով: Մասնավորապես, խոսքը վերաբերում է անվճար իրավաբանական օգնության մատուցման այլընտրանքային մեխանիզմներին:
ՀԵԻԱ-ն գտնում է, որ պետության կողմից անվճար իրավաբանական օգնության համար տրամադրվող գումարները պետք է տրամադրվեն ոչ թե Հանրային պաշտպանի գրասենյակին, այլ, մրցութային կարգով՝ իրավաբանական (փաստաբանական) ընկերություններին` համապատասխան չափորոշիչների համապատասխան: Ավելին, իրավաբանական ընկերությունների կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրումը շատ ավելի մատչելի է և տնտեսապես ձեռնտու: Արդյունքում, պետությունը ստիպված չի լինի լրացուցիչ գումար հատկացնել հանրային պաշտպանի գրասենյակների համար համապատասխան տարածքներ ձեռք բերելուն, ինչպես նաև գրասենյակների կահավորմանը, սարքավորումների և դրանց ապահովման ծրագրի ձեռք բերմանը, կոմունալ և հիմնական կոմունիկացիոն ծախսերի կատարմանը, քանի որ իրավաբանական ընկերությունները այդ լրացուցիչ ծախսերը կատարելու անհրաժեշտություն չունեն: Նման մոտեցումը կխթանի նաև իրավաբանական ընկերությունների զարգացմանը:
ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ փաստաբանների պալատի նախագահին ՀԵԻԱ-ի կողմից ներկայացված առաջարկի բովանդակությանն ամբողջական կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Աղբյուրը ayla.am