2013 թվականի հոկտեմբերի 4-ին «Համայնքային ծառայություն և կամավորություն» ծրագրի շրջանակներում կայացավ «Կամավորություն հանուն համայնքային առաջընթացի» Էքսպո-ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն էր խթանել Շիրակի մարզի համայնքային ակտիվ երիտասարդության և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը երիտասարդական հիմնախնդիրների լուծման գործընթացում` կամավորության միջոցով: Շիրակի, Լոռու մարզերում և Երևան քաղաքում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները առանձնացված տաղավարներով ցուցադրեցին իրենց կողմից կատարված գործողությունները և իրականացրած ծրագրերը:
Այս գործընթացից անմասն չմնաց նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղը. ներկայացվեց տարիների կատարած աշխատանքները, իրականացվող գործունեությունը, տարաբնույթ ծրագրերն ու մատուցվող ծառայությունները, ինչպես նաև Շիրակի մասնաճյուղի կամավորների հետ աշխատանքի հաջող փորձը:
Աղբյուրը՝ ayla.am