2013 թվականի սեպտեմբերի 2-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը հյուրընկալեց Բրիտանական հայկական իրավաբանների ասոցիացիայի համակարգող, քարտուղար Թենի Շահիանին և Հայաստանում ԵՄ Խորհրդատվական Խմբի Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների պատասխանատու Քարլ Ուլբրիխտին:
Հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով ՀԵԻԱ նախագահը ներկայացրեց ՀԵԻԱ գործունեության հիմնական ուղղությունները, կազմակերպության ընթացիկ ծրագրերը ու իրականացվող աշխատանքները, առկա խնդիրներն ու զարգացման միտումները, ինչպես նաև գործընկերների հետ համագործակցության հեռանկարները:
Նշենք նաև, որ ՀԵԻԱ-ն նախկինում ևս ունեցել է համագործակցության հաջող փորձ Բրիտանական հայկական իրավաբանների ասոցիացիայի հետ:
Աղբյուրը՝ ayla.am