2013 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում հյուրընկալեց ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի նորանշանակ ղեկավար Քեյթ Փուլերին: Վերջինիս խնդրանքով Կ. Զադոյանը ներկայացրեց ՀԵԻԱ-ի գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու դրանց ուղղվածությունը, առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:
Քեյթ Փուլերը հայտնեց իր պատրաստկամությունը աջակցել ՀԵԻԱ-ի և ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին՝ նշելով, որ ՀԵԻԱ-ի և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև պետք է զարգանան գործընկերական հարաբերություններ:
Հայտնենք, որ ՀԵԻԱ-ն համագործակցում է ՄԱԿ ՓԳՀ-ի հետ շուրջ 2 տարի՝ իրականացնելով «Ապաստան հայցողների իրավաբանական ներկայացուցչություն» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում է ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանություն, համանուն թեմաներով դասընթացների կազմակերպում երիտասարդ իրավաբանների համար:
Աղբյուրը՝ ayla.am