Ապրիլի 6-ին ավարտվեց 2013 թվականի «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի միջազգային մրցափուլը, որտեղ հայաստանյան մրցափուլի հաղթող` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը: Միջազգային փուլն անցկացվեց սույն թվականի մարտի 31-ից ապրիլի 6-ը՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում:
Ինչպես հայաստանյան կազմակերպիչներին տեղեկացրեց մրցույթի միջազգային կազմակերպիչ Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ԻՈՒՄԱ), միջազգային մրցափուլին մասնակցում էին 114 համալսարանների թիմեր 83 երկրներից:
2013 թվականի մրցույթի լավագույն արդյունքները հետևյալն են.
Ջեսափի աշխարհի գավաթ՝ Հնդկաստանի համալսարանի Իրավունքի ազգային դպրոց (Հնդկաստան)
Երկրորդ տեղ՝ Սինգապուրի կառավարման համալսարան (Սինգապուր)
Սթեֆան Շվեբել – Լավագույն բանախոսի մրցանակ (Եզրափակիչ մրցափուլ) – Ռաագ Յադավա, Հնդկաստանի համալսարանի Իրավունքի ազգային դպրոց (Հնդկաստան)։
Լավագույն բանախոս (նախնական մրցափուլեր) – Էմիլի Բյորք, Նոր Հարավային Ուելսի Համալսարան (Ավստրալիա)։
Ալոնա Է․ Էվանսի անվան մրցանակ, White & Case միջազգային մրցափուլերի լավագույն հայցադիմումի համար – Բուխարեստի Համալսարան (Ռումինիա)։
Իրավունքի միջազգային համալսարանի մրցանակ – Վիորել Չիրիչիոու, Բուխարեստի Համալսարան (Ռումինիա)։
Լավագույն Հայցվոր և Լավագույն Պատասխանող հայցադիմում
o Լավագույն Հայցվոր հայցադիմում
1. Բուխարեստի Համալսարան (Ռումինիա)։
2. Նյու Յորքի իրավունքի համալսարանական դպրոց (Ամերիկայի միացյալ նահանգներ)։
3. Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարան Յենա (Գերմանիա)։
o Լավագույն Պատասխանող հայցադիմում
1. Ռուսաստանի արդարադատության համալսարան (Ռուսաստանի Դաշնություն)։
2. Հոնգ Կոնգի քաղաքային համալսարան (Հոնգ Կոնգ)։
3. Կոլումբիայի Իրավունքի դպրոց (Ամերիկայի միացյալ նահանգներ)։
Ջեսափի ոգի մրցանակ, տրվում է Իրավաբանների միջազգային ասոցիացիայի կողմից
Այս տարի հեղինակավոր այս մրցանակաը տրվել է Բիրզեյթի համալսարանին (Պաղեստին)։
Հայաստանյան թիմի գրավոր աշխատանքները թեև ստացել են բարձր գնահատակներ, սակայն ստացված տուգանքների մասով չեն ընգրկվել 30 լավագույն գրավոր աշխատանքների շարքում:
Ֆ. Ջեսափի միջազգային իրավունքի մրցույթ դատախաղի միջազգային մրցափուլերում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող թիմը հանդես է եկել հայցվոր կողմում և հանդիպել է Ավստրալիան ներկայացնող Ավսրտալիայի Նոր Հարավային Ուելսի և Ֆինլանդիան ներկայացնող Հելսինկիի համալսարանների հետ, որտեղ գրանցել են 0 հաղթանակ և 2 պարտություն արդյունքները:
Հանդես գալով պատասխանող կողմում՝ հայաստանյան ներկայացուցիչները հանդիպել են Լատվիան ներկայացնող Լատվիայի և Չինաստանը ներկայացնող Չինաստանի Ռենմին համալսարանները ներկայացնող թիմերի հետ, գրանցելով 0 հաղթանակ 2 պարտություն արդյունքները:
Այս տարի Միջազգային մրցափուլին մասնակցած լավագույն 50 թիմերի, լավագույն 100 բանախոսների շարքում հայաստանյան թիմը չի ընգրկվել:
Աղբյուրը՝ ayla.am