2013 թվականի մայիսի 24-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Զադոյանը հյուրընկալեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ծրագրի մենեջեր Ֆրանցիսկա Զիմոնին և հայաստանյան համակարգող Նելլի Թումասյանին:
ՀԵԻԱ-ն ՄԻՀ գերմանական հիմնադրամի հետ իր համագործակցությունը սկսել է 2011 թվականից, իսկ կայացած հանդիպման ընթացքում հյուրերը ուրվագծեցին համագործակցության նոր ուղղություններ: Հաշվի առնելով համատեղ ծրագերի իրականացման անհրաժեշտությունը Հայաստանում, Հայաստանի Իրավաբանական հիմնադրամը՝ ՀԵԻԱ-ի և գերմանական գործընկերոջ հետ համատեղ իրականացնելու է կրթական ոլորտի ծրագրեր՝ ուղղված Հայաստանում եվրոպական արժեքներին ինտեգրացիայի, եվրոպական իրավունքի զարգացմանը:
Աղբյուրը` ayla.am