Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում այսօր «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դիտորդների վերապատրաստման սեմինար:
«Հայաստանի նոտարական գրասենյակներն այլևս 4 տարի առաջվա գրասենյակները չեն, սակայն դա դեռ չի նշանակում, որ մենք այնտեղ անելիք չունենք: Մենք պետք է մշտադիտարկման միջոցով վեր հանենք կոռուպցիոն ռիսկերը, թերությունները, խնդիրները և առաջարկություններ ներկայացնենք Արդարադատության նախարարություն և ՀՀ նոտարական պալատ, ինչպես նաև արձանագրենք անցած մշտադիտարկումից հետո դրական տեղաշարժերը կամ հետընթացը, եթե կա»,- ասաց ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը:
Ծրագրի սոցիոլոգ Արթուր Մկրտիչյանը մշտադիտարկման մասնակիցներին ներկայացրեց հասարակական մոնիթորինգի իրականացման առանձնահատկությունները, դիտորդական խմբերի կողմից սոցիոլոգիական հարցման իրականացումը մշակված հարցաթերթիկներով կատարելու ձևը:
Ծրագրի դիտորդների համակարգող -իրավաբան Գոհար Կոստանյանը դիտորդներին ներկայացրեց նոտարական գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրությունը:
Աղբյուրը՝ ayla.am