Դիտորդները այցելել են Տավուշի հակակոռուպցիոն կենտրոն

Այսօր Տավուշի հակակոռուպցիոն կենտրոն են այցելել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Քեյս Ֆերսպուին և Լև Տարսկիխը:

Կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում դիտորդները ծանոթացել են կենտրոնի կատարած աշխատանքներին, իրականացրած ծրագրերին, հետաքրքվել, թե արդյոք կան ընտրությունների հետ կապված բողոքներ: Կենտրոնի համակարգող Վահագն Թամրազյանը դիտորդներին ասել է, որ առայժմ բողոքներ չկան, սակայն քաղաքացիների ընտրական իրավուքին առնչվող կոռուպցիոն բնույթի բողոքների առկայության դեպքում կենտրոնը պատրաստ է աջակցել բոլոր դիմողներին:

Աղբյուր՝ ayla.am