Ավարտին մոտեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Միացյալ ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Փախստականների և ապաստան հայցողների իրավական կարգավիճակը ՀՀ-ում» թեմայով քառամսյա դասընթացը:
Դասընթացին մասնակցում էին տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ, իրավաբաններ: Դասընթացների մի մասը տեղի ունեցավ ՀԵԻԱ-ում, մյուս մասը` ՄԱԿ ՓԳՀ-ում: Նպատակը մասնակիցներին առավել խորը ծանոթացնելն էր տվյալ ոլորտի իրավական դաշտին:Վերջում մասնակիցները հաջողությամբ լրացրեցին ստացած գիտելիքերի ստուգման թեսթ, իսկ առաջիկայում կստանան մասնակցության հավաստագրերը: Բանախոսներն էին ՄԱԿ ՓԳՀ-ի իրավաբանական վարչության պետի փոխպաշտոնյա Սուսաննա Գրիգորյանը և ՀԵԻԱ-ի և ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից համատեղ գործարկվող «Ապաստան հայցողների իրավաբանական ներկայացուցչություն» ծրագրի իրավաբան/փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Աղբյուրը՝ ayla.am