2013թ.-ի Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային կառավարիչներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարիամ Զադոյանը 2012 թվականի հոկտեմբերի 18-ին Եվրասիա միջազգային համալսարանում հանդիպում ունեցավ ԲՈՒՀ-ի իրավաբանական ֆակուլտետի 1-4-րդ կուրսերի ուսանողների հետ:
Սեմինարի շրջանակներում ազգային կառավարիչների կողմից ներկայացվեց մրցույթը, դրան մասնակցելու կարգն ու կանոնները, բաժանվեցին մրցույթի գրքուկներ, որը ուսանողներին հնարավորություն ընձեռեց առավել մանրամասն ծանոթանալ մրցույթի պատմությանը: Ավարտելով սեմինարը, ազգային կառավարիչները հորդորեց ուսանողներին շարունակել այս ԲՈՒՀ-ում ձևավորված ավանդույթը և մասնակցություն ցուցաբերել միջազգային իրավունքի ասպարեզում հայտնի այս հեղիկանավոր մրցույթին, որտեղ ԲՈՒՀ-ը ունեցել է հաջողություններ: