«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում 2015 թվականի հունիսի 4-ին Կապանում կազմակերպվել և անցկացվել է ուսուցում Սյունիքի մարզի իրավաբանների, փաստաբանների և իրավապաշտպանների համար, որի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել է «Կանանց վերարտադրողական առողջության իրավունքները, այդ թվում` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հարցը», «Աշխատանքային իրավունքները, այդ թվում՝ հավասար վճարումը և մայրության նպաստները, աշխատանքային խտրականության արգելքը», «Սեփականության իրավունքը, այդ թվում՝ ամուսնության, ամուսնալուծության և ժառանգման համատեքստում», «Կանանց մասնակցությունը, միջազգային լավագույն փորձը», «Միջազգային պայմանագրերով ստանձնած ՀՀ պարտավորությունները և կանանց իրավունքների կիրառման գործնական ուղիները» թեմաները:
Ուսուցումը կազմակերպվել է «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ: