«Երբ նա չներկայացավ դատարան, դատարանը նրան ձերբակալելու որոշում ընդունեց: Նա խուսափում է արդարադատությունից: Նրա գործը կվերաբացվի անմիջապես այն բանից հետո, երբ նա կձերբակալվի և կվերադարձվի պետությանը: Գործը փակված չէ և Դինոն հետախուզվում է»,- այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում գրում է ԱՄՆ Ալաբամայի արժեթղթերի հանձնաժողովի հատուկ գործակալ Մայքլ Վիլկերսոնը՝ անդրադառնալով Վահագ Դինո Ավադիսյանին:

Մայքըլ Վիլկերսոնը նշում է նաև, որ Դինո Ավադիսյանը դատարանին վճարել է 50 հազար դոլարի գրավ՝ մինչև դատավարության սկիզբը ազատության մեջ լինելու համար: Սակայն, քանի որ նա չի ներկայացել դատարան, ապա այդ 50 հազար դոլարը առգրավվել է նրանից անվերադարձ: Գրավ կիրառելու որոշումը եղել է նախորդ տարվա փետրվարի 21-ին:
Ամբողջական հետաքննությունը կարող եք գտնել այստեղ: