Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը 2012թ. հուլիսի 23-ին ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գնահատող խմբի անդամներին:
ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի Հանրապետության հետ 2013-18թթ. համագործակցության ռազմավարությունը նախապատրաստելու նպատակով իրականացնում է գնահատման գործընթաց` Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ գործունեության արդյունավետությունը գնահատելու համար:
Հանդիպմանը ընթացքում ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանի կողմից ներկայացվեց «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործունեությունը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի առաքելությունը, նպատակները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում պետական իրավասու մարմինների, մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցությունը: