Սույն թվականի հուլիսի 10-11-ին Աղվերանում կայացավ երկօրյա դասընթաց նվիրված Առևտրային արբիտրաժին:
Սեմինարը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հետ համատեղ` ՇՊԱԿ-ների ազգային ցանցի իրավաբանների և փաստաբաների համար:
Դասընթացը անցկացրեցին Գերմանիայից հատուկ հրավիրված փորձագետներ, Կոլոգնի Արբիտրի գերմանական ինստիտուտի իրավաբան Ռուտ Մոշչը և Համբուրգի Հանեֆելդի իրավաբանական ընկերության իրավաբան, պրոֆեսոր Ֆրեդերիխ Ռոզենֆելդը: Դասընթացին մասնակցում էին նաև ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանի արբիտր Արտակ Միքայելյանը և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր քարտուղար Արման Ոսկանյանը, վերջինս նաև ներկայացրեց ՀՀ-ում Առևտրային արբիտրաժի գործունեությունը:
Դասընթացի նպատակն էր նպաստել Հայաստանում առևտրային արբիտրաժի և վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը` իրավաբաններին, փաստաբաններին այլընտրանքային եղանակների վերաբերյալ կրթելու, համապատասխան ուղեցույցերի, վարքագծի կանոնակարգի և դատավարության կարգի հաստատման միջոցով, որը թույլ կտա փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին լուծել ծագող վեճերը այլընտրանքային եղանակներով:
Երկօրյա հագեցած ծրագրում փորձագետների կողմից առանձնակի ուշադրություն դարձվեց Նյու Յորքի կոնվենցիային և Միջազգային առևտրային արբիտրաժի մասին Յունիստրալ տիպային օրենքին: