2005 թվականի հուլիսից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ, ABA/CEELI-ի տեխնիկական աջակցությամբ և Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է “Միջնորդ քննության և միջնորդ դատարանների ինստիտուտի զարգացումը ՀՀ-ում” ծրագիրը: Այն ուղղված է Հայաստանում միջնորդության/հարթման զարգացմանը նպաստելուն` ինչը կիրականացվի երիտասարդ իրավաբաններին, փոքր և միջին ձեռնարկությունների իրավաբաններին վեճերի լուծման այլընտրանքային եղանակների վերաբերյալ կրթելու միջոցով:
Այս նպատակով ՀԵԻԱ Կենտրոնական գրասենյակում 2006թ.-ի փետրվարի 2-ին, 3-ին և 4-ին անցկացվեցին 4 ժամ տևողությամբ թվով 3 սեմինարներ, որոնց նպատակն էր նպաստել ՓՄՁ-ների և երիտասարդ իրավաբանների իրավական իրազեկության բարձրացմանը, բարձրացնել ՀՀ-ում միջնորդ քննության և միջնորդ դատարանների դերն ու կիրառումը, մասնակիցներին հաղորդել վեճերը արտադատարանական եղանակներով լուծելու հմտություններ: 1-ին և 2-րդ սեմինարներին մասնակցում էին ՓՄՁ-ների ներկայացուցիչներ, իսկ 3-րդ սեմինարի մասնակիցները իրավաբաններ և իրավաբան ուսանողներ էին: Սեմինարներն անցկացվում էին ինտերակտիվ մեթոդով, որոնց ընթացքում կազմակերպվող դերախաղերն ու խմբային աշխատանքները ավելի են նպաստում մասնակիցների կողմից նյութի ընկալմանն ու յուրացմանը:
ՀԵԻԱ Կենտրոնական գրասենյակում կանցկացվեն ևս 3 սեմինարներ ՓՄՁ-ների 15 ներկայացուցիչների և 30 երիտասարդ իրավաբանների համար: 2006թ.-ի փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում ՀԵԻԱ բոլոր մարզային գրասենյակներում կանցկացվեն 2-ական նմանատիպ սեմինարներ, ինչը կնպաստի միջնորդ քննության և միջնորդ դատարանների ինստիտուտի զարգացմանը նաև Հայաստանի մարզերում: