2006թ.-ի փետրվարի 12-ին ՀԵԻԱ-ի Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ռազմավարական պլանի վերանայման ամենամյա սեմինարը: Սեմինարը կազմակերպել էին և անցկացրեցին ՀԵԻԱ անդամներ Ռոբերտ Գրիգորյանը, Լիանա Հարությունյանը, Միհրան Գալստյանը և Մերի Եգանյանը: Ռազմավարական պլանի վերանայման սեմինարին ներկա էին 15 մասնակիցներ, որոնց թվում էին ներկայացուցիչներ ՀԵԻԱ վարչությունից և աշխատակազմից, անդամներ, կամավորներ և գործընկերներ: Սեմինարի սկզբում մասնակիցներին ներկայացվեց 2005թ.-ի Ռազմավարական պլանի իրականացման ուղղությամբ ՀԵԻԱ-ի կողմից իրականացված աշխատանքներն ու ծրագրերը: Այնուհետև մասնակիցները վերլուծեցին ՀԵԻԱ-ի 4 ռազմավարական նպատակները և կատարեցին համապատասխան առաջարկություններ դրանց վերանայման ու փոփոխության վերաբերյալ: Արդյունքում ՀԵԻԱ-ի 3-րդ ռազմավարական նպատակը, այն է` ՀՀ-ում փաստաբանության ինստիտուտի բարեփոխման և կայացման աջակցություն, ընդլայնվեց և նրանում ընդգրկվեցին դատաիրավական համակարգի զարգացման ու կայացման վերաբերյալ մի քանի խնդիրներ:
2006թ.-ի մարտին ՀԵԻԱ-ի Ռազմավարական պլանի վերանայման հաշվետվությունը կտեղադրվի ՀԵԻԱ-ի վեբ կայքում: