2006թ.-ի փետրվարի 24-ին Երևան հյուրանոցում կայացավ “Սոցիալական համագործակցության հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում” խորագիրը կրող կլոր սեղանը, որը կազմակերպվել էր Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի կողմից` ՀՀ հասարակական կազմակերպությունների ֆինանսական կայունություն ծրագրի շրջանակներում: Կլոր սեղանին հրավիրված էր նաև ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը: Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկավ և ծրագիրը ներկայացրեց ծրագրի ղեկավար Նունե Պեպանյանը: Այնուհետև մասնակիցների ուշադրությանը ներկայացվեցին զեկույցներ, որոնք վերաբերում էին ՀԿ սեկտորի ֆինանսական կայունությանը, պետության և ՀԿ սեկտորի համագործակցությանը, մասնակցային գործընթացին և սոցիալական համագործակցության ուղղությամբ Հայաստանում իրականացված ծրագրերին: Կլոր սեղանին հրավիրված էին և զեկույցներով հանդես եկան ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից, ՀՀ Նախագահի աշխատակազմից, Երևանի քաղաքապետարանից և միջազգային կառույցներից: Զեկույցներից հետո մասնակիցները քննարկեցին սոցիալական համագործակցության ոլորտում իրենց հուզող հարցերը, արեցին համապատասխան առաջարկություններ: Քննարկման ընթացքում ՀԵԻԱ նախագահը մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց սոցիալական համագործակցության ոլորտի միջազգային փորձը և պետության ու ՀԿ սեկտորի համագործակցության հնարավոր ուղիները: