ՀԵԻԱ-ն սկսում է նոր ծրագիր` “Սահմանադրական նոր դրույթների և համապատասխան օրենսդրական փոփոխությունների հասարակական իրազեկումը” խորագրով

“Փոքր դրամաշնորհներ ՀԿ-ների համար” ծրագրի շրջանակներում Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնը 2006 թվականի ընթացքում կազմակերպեց ՀՀ Պետբյուջեից հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհների մրցույթ: Նախօրոք ձևավորված հատուկ մրցութային հանձնաժողովները մրցութային կարգով ընտրել են ՀԿ-ների կողմից ներկայացված ծրագրերը` ըստ երեք անվանակարգերի. Առողջ ապրելակերպ, հասարակական կյանքի ակտիվացում, Քաղաքացիական հասարակություն և Տարածաշրջանային համագործակցություն, հայրենիք-Սփյուռք կապեր: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ևս դիմել էր Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոն` Քաղաքացիական հասարակություն անվանակարգում “Սահմանադրական նոր դրույթների և համապատասխան օրենսդրական փոփոխությունների հասարակական իրազեկումը” ծրագրով: Արդեն հայտնի են դրամաշնորհային ծրագրի արդյունքները և 102 հայտից մրցութային հանձնաժողովը ընտրել է 19 կազմակերպության ծրագիր, որոնք ստանալու են ֆինանսավորում: ՀԵԻԱ-ն ևս այդ կազմակերպությունների շարքում է և ներկայացված ծրագիրը ֆինանսավորվելու է փոքր դրամաշնորհային ծրագրի կողմից: Ծրագիրը, որը ՀԵԻԱ-ի կողմից կիրականացվի 2006թ.-ի ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, ուղղված է սահմանադրական նոր դրույթների և օրենսդրական փոփոխությունների հասարակական իրազեկմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բուհերում, համայնքներում և դպրոցներում իրականացնել հանրային իրազեկման դասընթացներ` վերապատրաստված իրավաբան-ուսանողների կողմից, գիտաժողով իրավաբան ուսանողների, շրջանավարտների և իրավաբանների համար` “ՀՀ Սահմանադրությունը քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին” խորագրով: Ծրագիրը կիրականացվի ՀԵԻԱ-ի Կենտրոնական գրասենյակի և մարզային գրասենյակների ցանցի միջոցով, ինչի շնորհիվ կապահովվի բնակչության լայնամասշտաբ իրազեկումը սահմանադրական նոր դրույթների և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Ստորև ներկայացված են այն կազմակերպությունները, որոնք ստացել են ֆինանսավորում վերոնշյալ ծրագրի շրջանակներում.

  1. “Էկոմոնիտորինգ” ՀԿ
  2. “Այլընտրանքային մակրոտնտեսական ուսումնասիրությունների կենտրոն” ՀԿ
  3. “Առավոտ” ԲՀԿ
  4. “Երիտասարդական գիտա-մշակութային” ՀԿ
  5. “Խնամք” ՀԿ
  6. “Աստղացոլք” ՀԿ
  7. “Երիտասարդ Տավուշ” ԵՀԿ
  8. “Ելք” հասարակական բարեփոխումների կենտրոն
  9. “Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոն” ՀԿ
  10. “Այբ” իրավական և համայնքային աջակցության կենտրոն
  11. “Քաղաքացիական ծառայողների ասոցիացիա” ՀԿ
  12. “Հեռանկարային ծրագրերի համահայկական կենտրոն” ՀԿ
  13. “Երիտասարդների իրավական և սոցիալական աջակցության կենտրոն” ՀԿ
  14. “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” ՀԿ
  15. “Արեգ” գիտամշակութային երիտասարդական ՀԿ
  16. “Հասարակական հաղորդակցում” ՀԿ
  17. “Հայաստանի ազգային սկաուտական շարժում” ՀԿ
  18. “Հետաքննող լրագրողներ” ՀԿ
  19. “Հակամարտությունների և խաղաղության կարգավորման հայկական ասոցիացիա” ՀԿ: