Կարևորելով հասարակության իրավական իրազեկության բարձրացումը և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացումը` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իր պաշտոնական վեբ կայքի միջոցով հանրային քննարկման է ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակած “Առևտրային արբիտրաժի մասին” ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը մշակվել է “Միջազգային առևտրային արբիտրաժի մասին” ՄԱԿ-ի ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի Մոդելային օրենքի (1985թ.) հիման վրա:
Խնդրում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները ուղարկել[email protected] էլեկտրոնային հասցեով: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամները իրենց դիտողություններն ու առաջարկությունները կարող են նաև ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: