Հայտարարություն. դասընթացների նոր շարք երիտասարդ իրավաբանների համար

2006թ. ապրիլից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական և մարզային գրասենյակներում կանցկացվեն դասընթացներ սահմանադրական նոր դրույթների և համապատասխան օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Նախատեսվում է յուրաքանչյուր ամիս անցկացնել մեկ դասընթաց 6 իրավաբան ուսանողներից բաղկացած խմբի համար:
Դասընթացների ընթացքում կվերապատրաստվեն Երևանի և մարզերի իրավաբանական ԲՈւՀ-երի ու ԲՈւՀ-երի իրավաբանական ֆակուլտետների մի խումբ ուսանողներ (ուսուցանողներ), որոնք դասընթացի ավարտից հետո սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առնվազն 2 թեմաների շուրջ կամավորության սկզբունքով սեմինարներ կանցկացնեն հետևյալ հաստատություններից որևէ մեկում` ա/ դպրոցներում (բարձր դասարանների աշակերտների համար), բ/ ԲՈՒՀ-երում, գ/ համայնքներում դ/ տարբեր կազմակերպություններում: Այդ հաստատություններում սեմինարներն ավարտելուց և համապատասխան տեղեկանք ներկայացնելուց հետո ՀԵԻԱ-ի կողմից իրավաբան ուսանողներին կտրվեն մասնակցության վկայականներ:

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել Երևանի և մարզերի իրավաբանական ԲՈւՀ-երի ու ԲՈւՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ:
Ապրիլ ամսվա դասընթացին մասնակցելու համար հայտերի ներկայացման վերջին ժամկետն է 2006 թ. մարտի 30-ը, ժամը 18:00-ն: Մյուս ամիսներին անկացվելիք դասընթացներին մասնակցելու համար հայտերն ընդունվում են մինչև համապատասխան ամսին նախորդող ամսի 25-ը:
Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև ուսանողական տոմսի և ստուգման գրքույկի պատճենը:
Դասընթացի մասնակիցների ընտրությունը կատարվելու է երկու փուլով: Հայտերի հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որի արդյունքում էլ կընտրվեն դասընթացի մասնակիցները: Ընտրված թեկնածուները նախապես կտեղեկացվեն դասընթացի ժամանակացույցին և ծրագրին:
Հայտերը ներկայացնելու կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել`

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա հետևյալ հասցեով`
ք. Երևան, Նալբանդյան 7, բն. 2.
հեռ.` (374 10) 54-01-99, ֆաքս` (374 10) 58-02-99
էլ. փոստ` [email protected][email protected] :