Այսօր, Վաշինգթոնի ժամանակով 2:50 -ին “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլում հաղթանակած թիմի հինգ անդամները, մարզիչի ուղեկցությամբ, կժամանեն Վաշինգթոնի Դալլաս օդանավակայան:
Հայաստանյան մրցափուլում հաղթանակած Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի թիմը մարտի 27-ին և 28-ին կմասնակցի մրցույթի նախնական մրցափուլերին, որի արդյունքներով կորոշվեն ընտրական մրցափուլեր դուրս եկած թիմերը: