2006թ.-ի մարտի 28-ին ՀԵԻԱ-ի Վանաձորի գրասենյակում անցկացվեց “Միջնորդ քննության և միջնորդ դատարանների ինստիտուտի զարգացումը ՀՀ-ում” ծրագրի շրջանակներում կազմակերպվող սեմինարը ՓՄՁ-ների ներկայացուցիչների համար: Սեմինարին, որն անցկացվեց ինտերակտիվ մեթոդով, մասնակցեցին 21 ներկայացուցիչներ փոքր և միջին բիզնեսի ոլորտից: Սեմինարի ընթացքում մասնակիցներին հաղորդվեցին վեճերը այլընտրանքային եղանակներով լուծելու հմտություններ: “Միջնորդ քննության և միջնորդ դատարանների ինստիտուտի զարգացումը ՀՀ-ում” ծրագիրը ՀԵԻԱ-ն իր գրասենյակների ցանցի միջոցով իրականացնում է Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ: Եվ Վանաձորում անցկացված սեմինարին ներկա էր նաև Եվրասիա հիմնադրամի ծրագրերի և վարչական գծով օգնական Դիանա Հակոբյանը: Վերջինս, ՀԵԻԱ-ի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արամայիս Մելքոնյանի հետ ունեցած զրույցում նշեց, որ սեմինարը բավականին ուսուցողական է և կարևոր, և այն հաջողված կարելի է համարել: Ինչպես նաև կարծիք հայտնեց, որ ուսուցման շարունակական լինելը ավելի մեծ ներդրում կունենար դաշտում: Մարտի 31-ին ՀԵԻԱ-ի Վանաձորի գրասենյակում կանցկացվի ծրագրով նախատեսված վերջին ուսուցումը` 15 իրավաբանների և իրավաբան ուսանողների համար: