Մարտի 26-ին Վաշինգթոն մեկնած “2006թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի թիմը գրանցումից հետո մասնակցեց վիճակահանությանը, որի արդյունքում որոշվեցին նախնական մրցափուլերում մրցող թիմերի զույգերը: Հայաստանյան թիմի այս տարվա մրցակիցներն են Չինաստանի, Գվատեմալայի, Ինդոնեզիայի և Ավստրալիայի թիմերը: Մեր թիմն արդեն մրցել է երեք նախնական մրցափուլերում և արդեն վաղը, Ավստրալիայի թիմի հետ կայանալիք մրցափուլից հետո, հայտնի կլինեն հայաստանյան թիմի միավորներն ու այն, թե արդյոք մեր թիմը կմասնակցի Ջեսափի մրցույթի ընտրական մրցափուլերին: Ի դեպ նշենք, որ նախորդ տարի Գվատեմալան ներկայացնող թիմը գրավել էր 88-րդ, Չինաստանը` 27-րդ, Ինդոնեզիան` 22-րդ հորիզոնականները: Ինչ վերաբերում է Ավստրիալիային, ապա երկիրը մրցույթին ներկայացրել էր 2 թիմ, որոնցից մեկը 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց, իսկ մյուսը առաջինն էր և արժանացավ Ջեսափի աշխարհի գավաթի չեմպիոնի տիտղոսին: Հաջողություն մաղթելով մեր թիմին` հուսանք, որ Հայաստանը ներկայացնող թիմն այս տարի ավելի հաջող հանդես կգա և մենք, անցյալ տարվա համեմատ, կունենանք բարելավված արդյունքներ: