Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական և մարզային գրասենյակներում 2006թ.-ի ապրիլի 4-ին սկսվեցին սահմանադրական նոր դրույթների և համապատասխան օրենսդրական փոփոխություններիվերաբերյալ դասընթացները իրավաբանների և իրավաբան ուսանողների համար: Դասընթացները անց են կացվում Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի կողմից հայտարարված “Փոքր դրամաշնորհներ ՀԿ-ների համար” ծրագրի շրջանակներում: ՀԵԻԱ-ի յուրաքանչյուր գրասենյակում սեմինարներն անցկացվում են իրավաբանական բուհերի ու բուհերի իրավաբանական ֆակուլտետների 6 իրավաբան ուսանողներից կամ իրավաբաններից կազմված խմբի համար: Դասընթացի ավարտից հետո վերապատրաստված ուսանողները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առնվազն 2 թեմաների շուրջ կամավորության սկզբունքով պետք է սեմինարներ անցկացնեն դպրոցներում (բարձր դասարանների աշակերտների համար), բուհերում, համայնքներում կամ այլ կազմակերպություններում: Այդ հաստատություններում սեմինարներն ավարտելուց և համապատասխան տեղեկանք ներկայացնելուց հետո ՀԵԻԱ-ի կողմից իրավաբան ուսանողներին կտրվեն մասնակցության վկայականներ: