ՀԵԻԱ-ի 2006թ.-ի ուսանողական կամավորական ծրագիրը

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան արդեն երկրորդ տարին է, որ Դեպի Հայք հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է ուանողական կամավորական ծրագիր սփյուռքահայ ուսանողների համար: Այս տարի ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ում աշխատում են երկու կամավորներ` Լոնդոնի Տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի ուսանողուհի Տաթևիկ Գրիգորյանը և Լիբանանի պետական համալսարանի ուսանողուհի Շողեր Մարկոսյանը: Կամավորներն ընդգրկվել են ՀԵԻԱ-ի կյանքում և անվերապահորեն աջակցում են կազմակերպության աշխատանքներին: ՀԵԻԱ-ում այս ամառ կամավորական հիմունքներով աշխատեց նաև Վաշինգթոնի համալսարանի ուսանողուհի Լիլիթ Ղազարյանը: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան կարևորում է այս ծրագիրը և գտնում, որ այն լավ հնարավորություն է ուսանողների համար համապատասխան փորձ ձեռք բերելու և Հայաստանի հասարակական կյանքին ինտեգրվելու տեսանկյունից: