Հանդիպում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ

2006թ. հոկտեմբերի 17-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում հանդիպում ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թոմաս Միթնախտի և դրամաշնորհների ղեկավար Նաիրա Գյուլնազարյանի հետ: Հանդիպման սկզբում ՀԵԻԱ-ի նախագահը հյուրերին պատմեց ՀԵԻԱ-ի ծրագրերի ու գործունեության մասին: Այնուհետև դեսպանատան ներկայացուցիչները ՀԵԻԱ-ի նախագահին տեղեկատվություն տրամադրեցին ԱՄՆ դեսպանատան մի շարք ծրագրերի մասին, որոնք դեսպանատունը նախատեսում է առաջիկայում իրականացնել Հայաստանում: Զրուցակիցները կարևորեցին դեսպանատան և ՀԵԻԱ-ի ունեցած համագործակցության հարուստ փորձը և համոզմունք հայտնեցին այն մասին, որ կաշխատեն համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղղությամբ: