Հանդիպում Նիդեռլանդների դեսպանության ներկայացուցիչների հետ

2006թ.-ի հոկտեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում հանդիպեց Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան երկրորդ քարտուղար Քամիլա Վիրմանի և Քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի ղեկավար Սոֆիկո Գելաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրեցին դեսպանության վերոնշյալ ծրագիրը, պատմեցին դեսպանության գործունեության համապատասխան ուղղությունների մասին: Այնուհետև ՀԵԻԱ-ի նախագահը հյուրերի ուշադրությանը ներկայացրեց տեղեկատվություն ՀԵԻԱ-ի առաքելության և նպատակների, գործունեության ուղղությունների և ծրագրերի մասին: Հանդիպման մասնակիցները նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին ապագայում համագործակցություն ծավալելու ուղղությամբ: