2006թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում հանդիպում ունեցավ Կարիտաս միջազգային կազմակերպության CRI ծրագրի պատասխանատու Քարլիեր Աննելիկի հետ:
Հանդիպման սկզբում հյուրը ներկայացրեց վերոնշյալ ծրագիրը, որի իրականացման համար նրանց անհրաժեշտ են գործընկեր կազմակերպություններ: Ծրագիրը, որը Կարիտաս միջազգային կազմակերպությունը շուտով սկսելու է իրականացնել, ներառելու է մի շարք երկրերում իրականացվելիք հետազոտություններ` այդ երկրներին վերաբերող համապարփակ տեղեկատվություն պարունակող տվյալների շտեմարանների կազմման նպատակով: Վերջիներս կիրառվելու են տվյալ երկրներ հայրենադարձվել ցանկացողներին համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար: Այնուհետև ՀԵԻԱ-ի նախագահը հյուրի ուշադրությանը ներկայացրեց ՀԵԻԱ-ի պատմությունը, իրականացված ծրագրերը, ինչպես նաև կազմակերպության ընթացիկ գործունեությունն ու ապագա ծրագրերը:
Հանդիպման վերջում զրուցակիցները մտքեր փոխանակեցին վերը նշված ծրագրում ՀԵԻԱ-ի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ: