2004թ.-ի հունվար ամսից մինչև դեկտեմբեր ամիսը ընկած ժամանակահատվածում ՀԵԻԱ-ի Երևանի մասնաճյուղի կողմից 1413 սոցիալապես անապահով քաղաքացիների մատուցվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն: Միաժամանակ ՀԵԻԱ-ի Երևանի մասնաճյուղի գրադարանը նույն ժամանակահատվածում սպասարկել է 1546 հաճախորդների, որոնց ճնշող մեծամասնությունը կազմում են իրավաբանական բուհերի ուսանողները, իրավաբանները և փաստաբանները: