11.01.2004թ.-ին “ՀԵԻԱ-ի հզորացում” ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ 12 թեմաներից բաղկացած “Մարդու իրավունքներ և Եվրոպական իրավունք” 5-րդ դասընթացի հերթական սեմինարը` “Մարդու իրավունքերի եվրոպական դատարան-կանոնակարգը, իրավասությունները, դատարան դիմելու կարգը” թեմայով: Դասընթացը ֆինանսավորել է հոլանդական “Քորդեյդ” Կազմակերպությունը:
Սեմինարի մասնակիցները ծանոթացան Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանի իրավասություններին, պարզաբանվեց դատարան դիմելու հիմքերը և կարգը, որը զուգորդվեց պրակտիկ աշխատանքով` իրական գործի նյութերի հիման վրա մասնակիցներին հանձնարարվեց գանգատ ներկայացնել Մարդու իրավունքերի Եվրոպական Դատարան: