Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Birthright Armenia/”Դեպի Հայք” հիմնադրամի հետ համատեղ 2005թ.-ի ամռանը սփյուռքահայ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար կազմակերպում է ուսանողական/կամավորական ծրագիր հետևյալ բնագավառներում.
1. Իրավաբանական խորհրդատվություն.
ա) իրավաբանների օգնությամբ և վերահսկողությամբ ՀԵԻԱ-ի հաճախորդներին իրավաբանական խորհրդատվության տրամադրում,
բ) իրավաբանական խորհրդատվություն ստացած հաճախորդների հետ հետադարձ կապի ապահովում,
գ) իրավաբանների այլ հանձնարարությունների կատարում:
2. ՀԵԻԱ-ի մասնագիտական հետևյալ հանձնաժողովներում.
ա) քաղաքացիական իրավունքի հանձնաժողով,
բ) սահմանադրական և միջազգային իրավունքի հանձնաժողով,
գ) մարդու իրավունքների հանձնաժողով,
դ) Հայաստանի իրավունքի պատմության հանձնաժողով:
ՀԵԻԱ-ի մասնագիտական հանձնաժողովներում պրակտիկան նախատեսում է համապատասխան բնագավառի օրենսդրության ուսումնասիրում, սեմինարների մասնակցություն և դասավանդում, համապատասխան ուսուցողական ծրագրերի առաջարկների պատրաստում, ինչպես նաև հանձնաժողովների ղեկավարների այլ հանձնարարությունների կատարում:
3. ՀԵԻԱ-ի պաշտոնական վեբ կայքի, գրքույկների, տեղեկատվական թերթիկների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի անգլերեն տարբերակների լրամշակում, մշակում և թարգմանություններ` ՀԵԻԱ-ի անգլերեն լեզվի մասնագետի և ՀԵԻԱ-ի նախագահի օգնականի հետ միասին:
4. Անգլերեն լեզվի կարճաժամկետ դասընթացներ ՀԵԻԱ-ի անդամների համար` ՀԵԻԱ-ի անգլերեն լեզվի մասնագետի հետ միասին:
5. ՀԵԻԱ-ի և ՀԵԻԱ-ի ստորաբաժանումների (Իրավաբան ուսանողների բաժանմունքի, ՀԵԻԱ-ի մարզային մասնաճյուղերի և այլն) համար արտասահմանյան և միջազգային իրավաբանական կազմակերպությունների հետ կապերի և համագործակցության հաստատում` ՀԵԻԱ-ի նախագահի օգնականի հետ միասին:
6. ՀԵԻԱ-ի գործունեության իրականացման համար ֆինանսական միջոցների հայթայթում համապատասխան միջազգային, արտասահմանյան, սփյուռքահայ կազմակերպություններից և անհատներից: ՀԵԻԱ-ի ֆինանսական միջոցների հայթայթման համակարգողի հետ միասին ֆինանսավորման համար համապատասխան առաջարկների մշակում:
7. Սփյուռքահայ իրավաբանների և ուսանող իրավաբանների տվյալների շտեմարանի ստեղծում` ՀԵԻԱ-ի նախագահի օգնականի հետ միասին:
8. Սփյուռքահայ իրավաբանական կազմակերպությունների, այդ թվում իրավաբան ուսանողների կազմակերպությունների տվյալների շտեմարանի ստեղծում` ՀԵԻԱ-ի նախագահի օգնականի հետ միասին:
Դիմորդը պետք է բավարարի հետևյալ չափանիշները`
ա) Հայաստանում մնա առնվազն երկու ամիս և կազմակերպությունում կատարի շաբաթական 30 ժամ աշխատանք,
բ) ունենա հայկական ծագում (առնվազն մեկ մեծ ծնող),
գ) լինի 18-32 տարեկան,
դ) լինի իրավաբան կամ բարձրագույն ուսումնական հաստատության իրավաբանություն մասնագիտությամբ ուսանող,
ե) Հայաստանի նախկին քաղաքացիները կարող են ներգրավվել ծրագրում, եթե ներկայացնեն մինչև 12 տարեկանը Հայաստանը թողնելու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ և համապատասխանեն վերը նշված չափանիշներին,
զ) նախկինում հովանավորված չլինի “Դեպի Հայք” Հիմնադրամի կողմից:
Եթե ձեզ հետաքրքրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2005թ.-ի ամառային ուսանողական/կամավորական ծրագրում աշխատելու հեռանկարը, ապա կարող եք լրացնել և մեզ ուղարկել համապատասխան դիմումի ձևը:
ՀԵԻԱ կողմից ընտրված դիմորդները պետք է դիմեն Birthright Armenia/”Դեպի Հայք” հիմնադրամին իրենց օդանավի տոմսերի արժեքի փոխհատուցումը ստանալու համար:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեքhttps://www.birthrightarmenia.org/opps_NGOs.htm :
2005թ.-ի ամառային ուսանողական/կամավորական ծրագրում աշխատելու դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2005թ.-ի մայիսի 1-ն է: