17.02.2005թ.-ին “Երևան” հյուրանոցում տեղի ունեցավ Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված “Իրավունքի այբուբեն” շարքի երրորդ` “Կանանց և տղամարդկանց հավասարության” մասին մուլտֆիլմի շնորհանդեսը: “Իրավունքի այբուբենը” տեղեկատվական կարճ մուլտֆիլմերի շարք է, որի նպատակն է երեխաներին տալ իրավական մի շարք թեմաների, այդ թվում` իշխանության ճյուղերի և մարդու իրավունքների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ: Շնորհանդեսին մասնակցեցին և ելույթ ունեցան նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչներ` Արտակ Սարիբեկյանը, Լիանա Հարությունյանը և Գևորգ Գյոզալյանը: Շնորհանդեսին մասնակցեցին ՀԵԻԱ-ում ուսուցում անցած դասավանդողներ` ուսանողներ, իրավաբաններ, ուսուցիչներ և հանրակրթական դպրոցների աշակերտներ:
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության Վանաձորի, Գյումրիի, Գավառի, Կապանի, Գորիսի, Իջևանի և Երևանի գրասենյակների կողմից հանրային դպրոցներում իրականացվող հանրային իրազեկության դասընթացի շրջանակներում այսուհետև ևս աշակերտների համար կցուցադրվի “Իրավունքի այբուբեն” մուլտֆիլմերի շարքը: