2005թ.-ի մարտի 16-ին Երևանի “Կոնգրես” հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ գործարար միջավայրի և ոչ առևտրային կազմակերպությունների զարգացման հիմնախնդիրներին նվիրված սեմինար, որը կազմակերպվել էր Օտարերկրյա ներդրումների և համագործակցության ասոցիացիան, որին մասնակցեցին ՀՀ գործարար և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սեմինարի ընթացքում զեկույցով հանդես եկավ ԱՄՆ Առևտրի Պալատի Մասնավոր Ձեռնարկությունների Միջազգային Կենտրոնի ներկայացուցիչ Ելենա Սուհիրը, որին հաջորդեց անկաշկանդ և գործնական քննարկում: Սեմինարին մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: