2005թ.-ի մարտի 1-ից Ամերիկյան Իրավաբանների Ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի Իրավական Նախաձեռնության հայաստանյան գրասենյակի և Հայաստանի Հանրապետության Իրավաբանների միության նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ուսումնասիրել սահմանադրական բարեփոխումների գործընթացում առաջ քաշված նախագծերը, քննարկումների արդյունքում ի հայտ բերել արդի խնդիրները և համապատասխան առաջարկներ ներկայացնել դրանց լուծման վերաբերյալ: Աշխատանքային խմբի մասնակիցների միջև բաշխվել են ՀՀ Սահմանադրության հետևյալ բաժինները` “Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները”, “Դատական իշխանություն”, “Օրենսդիր և գործադիր իշխանություն”, “Տեղական ինքնակառավարում”: Աշխատանքային խմբում ընդգրկված են իրավաբաններ, փաստաբաններ, դատավորներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ` դիտորդի կարգավիճակով: “Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները” սահմանադրական բարեփոխման բաժնում ընդգրկված է նաև ՀԵԻԱ-ի անդամ, փաստաբան Լիանա Հարությունյանը: ՀՀ Սահմանադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ յուրաքանչյուր բաժնի կողմից ներկայացված առաջարկությունները քննարկվելուց և բոլոր մասնակիցների կողմից ընդունվելուց հետո պետք է ներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով: