ՀԵԻԱ մարզական ակումբը մասնակցեց ՀՀ Մինի ֆուտբոլի ասոցիացիայի հերթական նիստին

2005թ.-ի մարտի 25-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Մարզական ակումբի ղեկավար Միհրան Գալստյանը մասնակցեց Հայաստանի Հանրապետության Մինի ֆուտբոլի ասոցիացիայի հերթական նիստին: Նիստին ներկա էին նաև այլ ՀԿ-ների և պետական հիմնարկների ներկայացուցիչներ:
Այս ասոցիացիան ստեղծվել է մինի ֆուտբոլի հայ մարզասերների կողմից, անցկացրել է մինի ֆուտբոլի մի շարք սիրողական մրցումներ:
Նիստի ընթացքում քննարկվեց և որոշվեց անցկացնել Հայաստանի Հանրապետության Մինի ֆուտբոլի ասոցիացիայի մինի ֆուտբոլի գավաթի առաջնություն, ՀԵԻԱ-ի ֆուտբոլի թիմին առաջարկվեց մասնակցել այդ գավաթի առաջնությանը: