“Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող թիմը մեկնեց Վաշինգթոն

Այսօր, Վաշինգթոնի ժամանակով 13:10-ին “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլում հաղթանակած թիմի երեք անդամները, մարզիչի ուղեկցությամբ, կժամանեն Վաշինգթոնի Դալլաս օդանավակայան:
Հայաստանյան մրցափուլում հաղթանակած Ռուս-հայկական սլավոնական համալսարանի թիմը մարտի 29-ին և 30-ին կմասնակցի մրցույթի նախնական մրցափուլերին, որի արդյունքներով կորոշվեն 1/16 եզրափակիչ դուրս եկած 32 երկրների թիմերը: