Հանդիպում Ռուս-Հայկական/Սլվոնական/ պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Ֆիլիպ Ջեսափի մրցույթի միջազգային փուլի մասնակից թիմի անդամների հետ

15.04.2005թ. Կրթության զարգացման ակադեմիայի գրասենյակում տեղի ունցավ հանդիպում, որին մասնակցում էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ տիկին Քրիստին Հերման-Դե Լուկան, Կրթության զարգացման ակադեմիայի փոխտնօրեն Աննա Ենգիբարյանը և ծրագրի մասնագետ Տաթևիկ Նալբանդյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը, “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի ազգային Կազմակերպիչ Լուսինե Աբգարյանը և “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի ազգային մրցափուլի հաղթող` Ռուս-Հայկական/Սլվոնական/ պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմի անդամներ Արա Խզմալյանը, Արամ Խաղաղորդյանը և թիմի մարզիչ Հրաչյա Մարանգուլյանը:
Հանդիպման ընթացքում թիմի անդամները ներկայացրեցին միջազգային մրցափուլին իրենց մասնակցության արդյունքները, պրոբլեմները, որոնք առաջացան միջազգային մրցափուլի ընթացքում, ինչպես նաև արվեցին առաջարկություններ ծրագրի բարելավման ուղղությամբ:
“Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի ազգային Կազմակերպիչ Լուսինե Աբգարյանը ներկայացրեց ծրագրի համառոտ պատմությունը Հայստանում, հաղթող թիմերի միջազգային մրցափուլերին մասնակցության արդյունքները, ինչպես նաև ծրագրի բարելավման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները: