2005թ. մայիսի 19-ին Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի տեղի ունեցավ կլոր սեղան` նվիրված ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանի առաջին զեկույցի քննարկմանը: Զեկույցը հանրության ուշադրությանը ներկայացվել էր վերջերս և ոչ միանշանակ արձագանք էր գտել հասարակական տարբեր շրջանակներում: Քննարկմանը ներկա էին ինչպես պետական տարբեր օղակների ներկայացուցիչներ` ՀՀ Գլխավոր դատախազությունից, ՀՀ Ոստիկանությունից, ՀՀ Արդարադատության նախարարությունից, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կլոր սեղանին մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Մարդու իրավուքների հանձնաժողովի ղեկավար Լիանա Հարությունյանը:
Քննարկման սկզբում Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը համառոտ անդրադարձավ զեկույցի այն մասին, որը վերաբերում էր մարդու իրավուքների խախտումներին: Այնուհետև մասնակիցները ներկայացրեցին իրենց առաջարկությունները, դիտողությունները և տեսակետները` ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանի առաջին տարեկան զեկույցի կապակցությամբ: